Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին
Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։
«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում։
Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։
«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.