Последние новости

Սուրբ Էջմիածնի գանձատունը համալրվել է 18-րդ դարի նրբակերտ խաչով

Սուրբ Եկեղեցու նվիրյալ զավակ, ազնիվ բարերար Տիար Վահե Գաբրաշը (Շվեյցարիա) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Հայրապետին ընծայաբերել է պատմամշակութային մի ստեղծագործություն, որը տարիներ առաջ գնել էր աճուրդներից մեկի ժամանակ՝ կորստից փրկելով ազգային ժառանգության մասունքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից:

Հայոց Հայրապետի օրհնությամբ 1727 թվականին ստեղծված նրբակերտ, գեղեցիկ փոքրիկ խաչը կցուցադրվի «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ