Մովսես Հակոբյան․ Եթե հանձնենք այդ բարձունքը, խնդիրներ ենք ունենալու
Սյունիքում տեղի ունեցած այս գործընթացները խայտառակություն են։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։
«Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը և մայրուղին, որը Սարավանից տանում է մինչև Գորիս, այնուհետև Կապան։ Այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի համար նաև որպես արոտավայր է ծառայում։ Եթե հանձնենք դա, խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Գեներալ-գնդապետի խոսքով՝ եթե հակառակորդն հատել է պետական սահմանը, հայկական կողմը կարող է գերի վերցնել։
«Ռազմաքաղաքական իշխանությունները պետք է որոշում կայացնեն, չպետք է թույլատրեին, որ այսօր էլ չբանակցեին։ Նախօրոք պիտի կանխարգելիչ գործողություններ իրականացնեին։ Իմանալով այդ բարձունքի կարևորության մասին՝ մենք այնտեղ պետք է վաղուց դիրքավորված լինեինք»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Երեկոյան արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվել են Սյունիքի մարզի «Սև լիճ» տեղանքում ստեղծված իրավիճակը։
Կառավարության այսօրվա նիստում Փաշինյանը հայտնել է, որ իրադրության էական փոփոխություն չկա, գործ ունենք ճգնաժամի հետ։
Վարչապետի պաշտոնակատաը նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.