Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԶԻՋՈՒՄ ԿԼԻՆԻ՝ ԿԱՐԵՎՈՐ ՉԷ ՍԱՀՄԱՆԻՆ, ԹԵ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ
Անվտանգության խորհրդի նիստում վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում (Իշխանասար) հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը», ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեկ վարչապետի թիմակիցները, տարատեսակ կառույցներն ու պաշտոնատար անձինք մինչև ԱԽ նիստը փորձում էին խեղաթյուրել իրադրությունը՝ որոշ դեպքերում ծաղրական, վիրավորական որակումներով, կարելի է ենթադրել, որ իշխանությունը մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ իրավիճակն այնուամենայնիվ ի օգուտ Հայաստանի կհանգուցալուծվի», - գրել է նա:
Աբրահամյանը նաև նկատել է, որ եթե անգամ Սյունիքում իրավիճակի կարգավորումից, ենթադրելի է, որ զիջում կլինի մեկ այլ ճակատում:
«Վարչապետի խոսքերով, «պետք է արձանագրել, որ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային»։
Եթե նույնիսկ արտաքուստ իրավիճակը կարգավորվի, ադրբեջանական զորքերը վերադառնան նախկին դիրքեր, ապա այս պարագայում ենթադրելի է, որ զիջում կլինի մեկ այլ ճակատում՝ կարևոր չէ սահմանին, թե քաղաքական հարցերում։
Այսինքն՝ վարչապետի գիշերային նիստն ու հնչեցրած գնահատականները ցույց են տալիս, որ սա զուտ պետական սահմանի խախտման դեպք չէ և իր մեջ առավել խորքային խնդիրներ է պարունակում։ Ադրբեջանը ոչ միայն տեղային խնդիր է լուծում՝ բարենպաստ դիրքավորում, Սև լճի՝ ջրային պաշարների վրա վերահսկողության հաստատում, այլ Հայաստանի հետ տարվող բանակցություններում ճնշման նոր՝ բավականին ազդեցիկ գործիք ստանում», - ընդգծել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.
-
2025-04-19 15:19
Самостоятельность нового мэра Гюмри Вардана Гукасяна в подходах к решению ключевых проблем станет залогом развития контактов и сотрудничества между Гюмри и российскими регионами, заявил консул России в Гюмри Игорь Титов.
-
2025-04-19 15:17
Вклад армянского народа в Великую Победу неоспорим, и у попыток переписать историю нет перспектив. Об этом заявил советник посольства России в Армении Александр Новиков на обсуждении "Вклад армянского народа в победу над фашизмом", организованном Республиканской партией Армении.
-
2025-04-19 15:16
Новоизбранный глава общины Паракара Володя Григорян 19 апреля официально принял присягу. Члены фракции правящей в Армении партии «Гражданский договор» в заседании не участвовали.