Ադրբեջանցիները վերևից իջել են և մեր սահմանն անցել
Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին, News.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին։
«Վարդենիսից Վերին Շորժա 16 կմ է, դրանից հետո մենք ունենք Վարդենիսի սարատեղ, որտեղ բնակչությունը մայիսից սկսած 5 ամիս անասուն է պահում։ Դա Շորժայից գտնվում է 3 կմ հեռավորության վրա։ Երեկ ադրբեջանցիները վերևից իջել են և մեր սահմանն անցել։ Այդ սարը շատ բարձր է, այդ սարից ինչը երևում է՝ մերն է, ինչը՝ ոչ, նրանցն է։ Մեր Զինված ուժերը նրանց դեմը կտրեց, բացատրեց, ու մեզ հաջողվեց նրանց կանգնեցնել և նրանք ստիպված 1 կմ հետ գնացին։ Կապվել էին իրենց հրամանատարի հետ, որն ասել էր՝ մինչև ներքև իջեք, մեզ քարտեզ են ցույց տալիս, թե իբր իրենց տարածքն է ու պնդեցին, որ պետք է առաջանան։ Մեր ԶՈՒ–երը դրանց դեմը կտրեցին, բայց նրանք մինչև վերջ հետ չգնացին։ Այս պահին հայկական Զինված ուժերն ու հակառակորդի զորքը հանգիստ նստած են։ Սպասում ենք, որ իրենց հրամանատարը պիտի գա, և բանակցություններ վարենք»,– պատմեց Արտյոմ Երանոսյանը։
Ադրբեջանական կողմը Վերին Շորժայի վարչական ղեկավարի մոտավոր հաշվարկով՝ 400–ից 500 մետր է առաջ եկել։ Նրա խոսքով՝ հայկական Զինված ուժերի և հակառակորդի միջև հեռավորությունը 1 կմ–ից մի քիչ ավելի է։ Հակառակորդը մեծաթիվ ուժերով է ու զինված։ Ըստ Երանոսյանի՝ այս ընթացքում որևէ միջադեպ չի եղել։
Նշենք, որ նախօրեին News.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրել էր, թե Վարդենիսի ուղղությամբ որևէ միջադեպ չի եղել, և հակառակորդը ընդամենը ձնհալից հետո եկել է ճշգրտելու սահմանները։ «Նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն»,– ասել էր նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.