Ժուռնալիստների միություն․ Անդրանիկ Քոչարյանն անցնում է բարեկրթության բոլոր սահմանները
Երեկ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ աչքի է ընկել լրագրողի նկատմամբ ոչ կոռեկտ, անհարգալից և բարոյական ու մասնագիտական էթիկայի բոլոր կանոնները խախտող վարքագծով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը նրա հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, այն պատկերավոր դարձնելու համար ներկայացրել է համեմատություն՝ «բակերում ղզիկ տղաներ են լինում, որոնց երբ ծեծում են, խեղճանում են, ասում են՝ մի խփեք, էլի, մենք այ այդ տղայի կարգավիճակում ենք՝ խեղճացած»:
Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին հարցրել է «երեխեքդ տղա՞ են», և ստանալով դրական պատասխան՝ շարունակել է՝ «իսկ ամուսի՞նդ»: Այնուհետև նա հարցրել է ՝ «ո՞ւր էր ամուսինդ էս պատերազմում, ի՞նչ էր անում, տանեինք»։ Եվ ի պատասխան լրագրողի՝ «տանեիք» արտահայտության, ասել է. «Ասա՝ ուզում ես բաժանվես»:
Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ հարաբերություններում արդեն անցնում է անգամ ամենապարզ բարեկրթության բոլոր սահմանները և խորհրդարանում իրեն դրսևորում է՝ որպես փողոցային տղեկ։ Հոգեբանների պարզաբանման խնդիրն է՝ ինչով է պայմանավորված առաջացող տարիքի տղամարդու կողմից իրենից բարձր սոցիալական և քաղաքական կարգավիճակ ունեցող տղամարդկանց քծնելու և կանանց, լրագրողների նկատմամբ ագրեսիվ վարքագիծ դրսևորելու ֆենոմենը։
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է իշխող խմբակցության պատգամավորի ապաբարոյական վարքագիծը՝ իշխանություններից պահանջելով բառի բուն իմաստով սանձահարել նրան։ Հակառակ դեպքում լրագրողական ու ոչ միայն լրագրողական հանրությունը ստիպված կլինի արձանագրել, որ Անդրանիկ Քոչարյանն իր այս վարքագծով արտահայտում է ոչ միայն սեփական հոգեբանական բարդույթները, այլև կատարում է մամուլի դեմ սկսված կեղտոտ արշավի՝ իշխանության ամենաբարձր օղակներում կայացված որոշումը։
Կարգի՛ հրավիրեք կանանց և լրագրողների հաշվին ինքնահաստատվող ձեր անդամներին»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.