Последние новости

Որևէ բան չի հուշում, որ Ադրբեջանի կողմից մեր ջրային ռեսուրսների թունավորման փորձ է եղել

Մենք հաղորդագրություն էինք ստացել, որ մի քանի բնակիչներ թունավորման որոշակի սիմպտոմներով դիմել էին հոսպիտալացման. մեր արագ արձագանքման խումբը մեկնել է այնտեղ, վերցրել է նմուշներ ջրի բոլոր կետերից և հիմա իրականացնում է փորձաքննություններ: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Սիսիանում ջրից թունավորման 296 դեպքին, տեղեկացնում է News.am:

«Շուտով այդ փորձաքննությունները կավարտվեն և մենք համապարփակ տեղեկատվություն կներկայացնենք: Ընդհանրապես, մենք բոլոր բնակավայրերում ջրից կլինի, թե որևէ այլ բանից, եթե թունավորման դեպք է լինում, միշտ արձանագրում ենք և տեղեկատվությունը տրամադրում ենք: Ոչ մի արտասովոր բան չկա այստեղ»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ դա կապ ունենա Սև լճի հետ, ադրբեջանցիների կողմից թունավորման փորձ լինի, նախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ բան մեզ դրա մասին չի հուշում: Մենք մեր հաղորդագրության մեջ հստակ նշել ենք, որ դա անձրևաջրերի, կոյուղու ջրատարի անսարքության խնդիր է եղել, որն արդեն իսկ ուղղվել է»:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ