«Հայրենիք»․ Անհրաժեշտ ենք համարում ազգային և առողջ ուժերի համախմբումը
«Հայրենիք» կուսակցության խորհուրդն իր անհանգստությունն է հայտնում Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որոնց հետևանքով Ադրբեջանական զորամիավորումները մոտ 3,5 կիլոմետր խորությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` որպես հետևանք խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայրենիք» դաշինքը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Զարգացումների նման ընթացքը Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է, որը պարբերաբար հանգեցնում է պետական կառավարման և անվտանգային ճգնաժամերի, ինչի հետևանքով խաթարվում է մեր երկրի ներքին կայունությունը, ստեղծելով նաև նորանոր մարտահրավերներ արտաքին քաղաքական միջավայրում։
Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերները դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ ուժերի համախմբումը, ինչպես նաև մեր բանակի՝ հնարավորին արագ վերականգնումն ու հզորացումը, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ռազմավարական դաշնակից և բարեկամ պետությունների հետ նոր որակի արժանապատիվ գործընկերային հարաբերությունների կառուցումը։
Նկատի առնելով, որ այս ապիկար և ապաշնորհ վարչախումբը որևէ պարագայում ունակ չէ վարել այնպիսի քաղաքականություն, որը կապահովի մեր պետության կենսական շահերը և ինքնիշխանությունը ՝ մեկ անգամ ևս համոզմունք ենք հայտնում, որ դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: