Последние новости

Իսրայելի վարչապետի որդի․ Դուք կազմակերպեցիք Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի վարչապետի ավագ որդին` Յաիր Նեթանյահուն, հիշել է թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին գրել է Twitter-ում` դիմելով իրեն հետևող թուրքերին։

«Դուք Անատոլիայից չեք, դուք եկել եք Միջին Ասիայից և տեղի հույն քրիստոնյա բնակչության ցեղասպանություն եք իրականացրել։ Ստամբուլն իրականում Կոստանդնուպոլիս է, և դուք այն ապօրինաբար եք օկուպացրել։ Դուք եք կազմակերպել Հայոց ցեղասպանությունը», - գրել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետի որդին նշել է նաև, որ հիմա Թուրքիան ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը, Հյուսիսային Սիրիան և Քրդստանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարը բռնապետ է, որը ցանկանում է կրկին ճնշել արաբական աշխարհը, ինչպես Օսմանյան կայսրության ժամանակ, տեղեկացնում է Sputnik Armenia։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ