Երևանը ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ է սկսում
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2–րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ։
Արդեն երկրորդ օրն է՝ Սյունիքի մարզի Սև լճի շուրջը և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է․ պատճառն այն է, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների որոշ խմբեր հատել են ՀՀ պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել։ Այսօր Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ ԶՈւ-ն մարտավարական բնույթի հակագործողություններ է իրականացրել։ Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները մեր զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից։ Ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառման դեպք չի գրանցվել։ Այնուամենայնիվ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել մեր պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում»,– ասել է նա։
Փաշինյանը շեշտել է` ադրբեջանցիների արածը սադրանք է։
«Ադրբեջանցիները տեղանքը հատել են ռազմական սադրանք հրահրելու համար։ Նրանք դա փորձում են բացատրել ակնհայտ սխալ քարտեզներով` փորձելով ապացուցել, որ դա ադրբեջանական տարածք է։ ԽՍՀՄ քարտեզներն ապացուցում են, որ այդ քարտեզները կեղծ են, և դրանք ադրբեջանցիներն էլ գիտեն»,– ասաց նա։
Փաշինյանը զուգահեռ հիշեցրեց, որ օրերս Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություն է սկսել։
«Մեր գնահատականը միանշանակ է` ստեղծված իրավիճակը համապատասխանում է ՀԱՊԿ պայմանագրին, համաձայն որի` մեկ կամ մի քանի մասնակից պետություն անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետությունները կակտիվացնեն համատեղ քննարկումները իրենց դիրքորոշումները հստակեցնելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»,–ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Ելնելով վերը նշվածից` նա ՀՀ ԱԳՆ պաշտոնակատար Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարել է միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ պայմանագրի 2–րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։
«Երկրորդ` միջոցներ ձեռնարկել ՀԱՊԿ անվտանգության 2010թ–ի դեկտեմբերի 10–ի ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար»,– շեշտեց Փաշինյանը։
Նրա խոսքով` սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված համատեղ որոշումներ ընդունելու մեխանիզմը։
«Հարկ եմ համարում նշել, որ այս պահին իրադարձությունների նշված թատերաբեմերում հրաձգությունների կամ փոխհրաձգությունների դեպքեր չունենք։ Բայց ՀԱՊԿ–ի վերը նշված գործողությունների արագ ձեռնարկումը անհրաժեշտ է իրադարձությունների հետագա սրում թույլ չտալու և ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնաիշխանությունը պաշտպանելու համար»,–ասաց Փաշինյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:56
Увлечённое нападением Никола на церковь общество не заметило, что у Республики Арцах больше нет президента – и, по всей видимости, уже не будет. Такова политическая «верхушка» Арцаха. Предел их смелости, как оказалось, это тайное избрание спикера парламента (чтобы, не дай бог, Никол не узнал). А вот на выборы президента (или желание быть избранным) храбрости уже не хватило. Этот факт даёт ответы на многие вопросы. В ближайшее время я обязательно вернусь к этой теме.
-
2025-06-05 09:46
Депутат от фракции «Честь имею» Тигран Абрамян прокомментировал заявление начальника Генерального штаба ВС Армении Эдварда Асряна, который заявил, что азербайджанская сторона не ведет «прицельный огонь» в направлении армянских деревень.
-
2025-06-05 09:11
В Армавирской области Армении госпитализирован 32-летний гражданин Индии, получивший серьезные травмы в результате взрыва гранаты. Об этом сообщает портал криминальных новостей Shamshyan.com.
-
2025-06-05 09:08
Научно-аналитический фонд «Гегард» направил официальное заявление-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антиармянских публикаций, опубликованных в данных изданиях.