Последние новости

ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Արցախին

ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Արցախին, բայց դա անհնար է Ադրբեջանի կողմից մերժման պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Դյուժարիկը՝ պատասխանելով ԼՂ հակամարտության գոտում ՄԱԿ-ի խմբերի գործունեության վերաբերյալ հարցին, տեղեկացնում է News.am:

«Մենք կցանկանայինք անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին, ինչպես աշխարհի այլ մասերին: Այսօր դա անհնար է, քանի որ մենք Ադրբեջանի իշխանություններից անհրաժեշտ թույլտվություն չենք ստացել: Սակայն, հուսով ենք, որ շուտով այս հարցում առաջընթաց կլինի»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ