Պեսկով․ Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հայկական կողմը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի հետ կապված հարցով չի դիմել Ռուսաստանի օգնությանը։
«Ոչ, Փաշինյանը օգնություն չի խնդրել։ Իհարկե, հայկական կողմը ծայրահեղ մտահոգություն է հայտնել սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այդ մտահոգությունը կիսել է նախագահ Պուտինը, և նա հատուկ նշել է եռակողմ պայմանավորվածությունների և համապատասխան փաստաթղթերի դրույթների կատարման անհրաժեշտությունը, առաջին հերթին այն դրույթը, որում խոսվում է հրադադարի անհրաժեշտության մասին», - ասել է Պեսկովը:
Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը Սյունիքի հարցով զանգել է ՌԴ նախագահին, նրան հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:
Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:
ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն` զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).