Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀԻՄԱ ՄԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը տելեգրամի իր էջում գրում է․ «Այս ամենին մասնակից եք նաև դուք։ Դուք, որ նստել էիք սոցցանցերում ու խեղդվել Նիկոլի համար, դուք, որ արգելափակել էիք Հայաստանի դեսպանատներն արտերկրում, դուք, որ Գլենդեյլում ցույցեր էիք անում ի աջակցություն Նիկոլի, դուք, որ որոշել էիք ծիրանի համար պարել պատերազմից 2 ամիս առաջ, դուք, որ լռում էիք այն մասին, թե ինչպես էր Նիկոլը թշնամու դեմ պայքարելու համար ուղարկված ձեր փողերը բոնուսների տեսքով բաժանում իրեն ծառայողներին։
Դուք՝ սփյուռք եք. մարդիկ, վստահ նրանում, որ Հայաստանը ձեզ համար դատարկ արտահայտություն չէ: Քարտեզի վրա ոչ անանուն տեղ: Ոչ միայն մի տարածք, որտեղից երևում է Արարատը: Այն ամենը, ինչ դուք արել եք, արել եք՝ հանուն ավելի լավ ապագայի ձեր ընկալման: Ձեզ համար չէ, մեզ համար:
Այսօր Հայաստանի համար գոնե ինչ-որ ապագայի առկայությունը կախված է ձեզանից: Նիկոլը մեզ (նաև ձեզ, ի դեպ,) ապագա է առաջարկում առանց Արցախի: Առանց Սյունիքի: Առանց ազգային հպարտության: Առանց Հայրենիքի:
Ձեզանից ոմանք կորցրեցին հայրենիքը 1915-ին, ոմանք՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, իսկ ոմանք՝ հիմա: Եվ ես լիարժեք պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամեն օր, մինչ Նիկոլը իշխանություն է, ձեզանից մեկը կկորցնի հայրենիքը:
Պատերազմի ժամանակ նա ադրբեջանցիներին տվեց Հադրութի և Շուշիի մեր նախնիների գերեզմանները: Նոյեմբերին՝ Դադիվանքը: Հիմա թշնամին ճզմում է Սյունիքն ու Գեղարքունիքը: Հաջորդ շարքում Տավուշն է:
2018-ին ԴՈՒՔ պայքարեցիք ավելի պայծառ ապագայի համար: Հիմա ՄԵՆՔ պայքարում ենք ապագայի համար: Ուղղակի ապագայի համար: Եվ դա մեզանից վերցնում է նա, ում, ի միջի այլոց, դուք բերեցիք արքայություն:
Ես հիշում եմ ձեզ այն ժամանակ՝ 2018 թ.-ին։ Դուք հավատում էիք, որ Նիկոլը Հայաստանը կտանի դեպի պայծառ ապագա: Դուք սխալվեցիք, և ձեզ դժվար է դրանումմեղադրել. Սխալվել են գրեթե բոլորը։ Եթե ձեզ անհանգստացնում էր Հայաստանի ճակատագիրը 2018-ին, ապա այժմ ժամանակն է բարձրաձայնել ձեր դիրքորոշումը: Մեզ ձեր խոսքն ու գործն է պետք: Ձեր լռությունն ու անգործությունը աջակցություն է կապիտուլյատին, բայց որ ամենակարևորն է, ձեր լռությունը ցույց կտա, որ ժամանակին դուք անազնիվ էիք: Կամ 2018-ին, երբ ասում էիք, որ մտահոգված եք Հայաստանի ապագայով, կամ հիմա, երբ ձեր լռությամբ երկարացնում եք իշխանության տականքի օրերը:
Ընտրությունը ձերն է:
#antinikol»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 16:07
В День Преображения Господня сегодня, 27 июля, в Первопрестольном Святом Эчмиадзине состоялась церемония открытия Католикосской усыпальницы и молитвенного зала для зажигания свечей, построенных во дворе Кафедрального Собора под председательством Католикоса Всех Армян Гарегина Второго.
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.