Последние новости

Ձեռնարկվելու են վճռական, կոշտ գործողություններ Ադրբեջանի ագրեսիան կասեցնելու նպատակով

Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ընթերցեց ԱԺ հայտարարության տեքստը, որը վերաբերում է Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր սահմանային գոտիներում ստեղծված իրավիճակին:

Նախքան ընթերցելը նա նկատեց, որ դահլիճում ներկա է միայն ԱԳՆ ներկայացուցիչը, ուժային կռույցներից դեռ ներկայացուցիչներ չկան, տեղեկացնում է News.am:

Ստորև նմերկայացնում ենք տեքստը.

«ՀՀ ԱԺ հայտարարությունը սահմանամեձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում և Գեղարքւնիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովման ուղղված հարցերի վերաբերյալ:

ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021-ի մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սև լիճ տարածքի ուղղությամբ Ադրբեջանի զինուժը իբր սահմանների ճշգրտման և որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում կատարելու պատրվակով ներթափանցել է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ դեպի Վերիշեն բնակավայր: Ադրբեջանի զինուժւ մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր որոշ մարզերում: Հայաստանի ԱԽ մայիսի 13ժ-ին տեղի ունեցած նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է, որ Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է: Ադրբեջանի զինուժ այս այս գործողություններն անընդունելի են Հայաստանի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և ՀՀ-ն որևէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

Հաշվի առնելով Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաև տասնամյակներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը, ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտումէ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացնել միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ:

ԱԺ-ն որպես ՀՀ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմին հայտարարում է՝

Ձեռնարկելու է վճռական կոշտ գործողություններ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ-ի ժողովրդին և ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով,

Կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները, ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանն ու անվտանգությանը»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ