ԵՄ–ն կոչ է արել Երևանին և Բաքվին առավելագույն զսպվածություն ցուցաբերել սահմանին
ԵՄ–ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ընթացող մտահոգիչ իրադարձություններին։ Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի անունից տարածված հաղորդագրության մեջ։
«Եվրոպայի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն հինգշաբթի իմ անունից խոսել է ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հետ և այս ուրբաթ` Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ` կոչ անելով երկու կողմին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և նվազեցնել իրավիճակի էսկալացիան», – ասվում է Բրյուսելում հրապարակված Բորելի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարը կապ է պահպանել ԵԱՀԿ գործող նախագահության հետ։
«Սահմանազատման և սահմանագծման հարցերը պետք է լուծվեն բանակցությունների ճանապարհով` ելնելով տեղի բնակչության անվտանգության շահերից։ Մենք ողջունում ենք երկու կողմերի միջև տեխնիկական մակարդակում շարունակվող շփումները», – հայտարարել է ԵՄ արտաքին գործերի հարցերով բարձրագույն ներկայացուցիչը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.