«Ժողովուրդ». ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾԸ՝ ԱՐՑԱԽԻ ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԴԵՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը և Սոֆյա Հովսեփյանը հանդես են եկել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների դեօկուպացիայի և արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ նախագծով:
Մասնավորապես, անկախ պատգամավորներն առաջարկում են հայտարարություն ընդունել, ըստ որի՝ Արցախի Հանրապետությանը Ադրբեջանի Հանրապետության պարտադրած պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը (օկուպացիա) որևէ ազդեցություն չի կարող ունենալ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակի և սահմանների որոշման գործընթացի վրա:
Միևնույն ժամանակ նրանք առաջարկում են ընդունել, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից բռնազավթված` Արցախի Հանրապետության շրջանների դեօկուպացիան Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնման, Արցախյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ առաջանցիկ քայլերի իրականացման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման, բռնի, ինչպես նաև ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադարձի ապահովման հրամայական է: Անկախները կարծում են, որ գործող խորհրդարանը պարտավոր է հասցնել ընդունել այս նախագիծը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.