«Հրապարակ». ԻՇԽԱՆԱՍԱՐԸ ԶԻՋԵԼ ԹՇՆԱՄՈՒՆ, ԿՆՇԱՆԱԿԻ ՍՅՈՒՆԻՔԸ ՆՎԻՐԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թափով Սյունիքում կամավորական ջոկատներ էին կազմում, մարզի բնակչությունը կազմ-պատրաստ սպասում է «վատ զարգացումներին», ինչպես գուժեց փոխվարչապետ Ավինյանը։
Սյունեցիները չեն պատրաստվում Իշխանասարը զիջել թշնամուն՝ այն ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է, և զիջել այն՝ կնշանակի Սյունիքը նվիրել հակառակորդին։ Բանն այն է, որ սարի դիրքն այնպիսին է, որ վերահսկողության տակ է պահում ողջ Սյունիքը, այդ թվում՝ Գորիս-Երևան ավտոմայրուղին, Իրանի հետ մեր միակ ավտոճանապարհը։
Սյունեցիները կարծում են, որ սարը հանձնելուց հետո այնտեղ ապրելն այլևս անհնար կդառնա։ Իսկ թշնամին սահմանին մեծ թվով զորք ու զինատեսակներ է կուտակել, այդ թվում՝ ՀՕՊ համակարգ, որը թերևս մեր ՍՈՒ 30 ինքնաթիռներին հակազդելու համար է, որոնք ներխուժման առաջին օրը օդ են բարձրացել։ Ի դեպ, իշխանական աղբյուրներն ասում են, որ ինքնաթիռների հրթիռները տեղ են հասել»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 04:41
Корпус стражей исламской революции Ирана (КСИР) сообщил о нанесении ударов по разведывательным центрам Израиля, передает РИА Новости.
-
2025-06-16 04:38
Иран подтвердил гибель главы разведки КСИР бригадного генерала Мохаммада Каземи.
-
2025-06-16 04:33
Израиль нанес удар по одному из зданий иранского министерства иностранных дел. Об этом, как передает РИА Новости, сообщил заместитель главы МИД Ирана Саид Хатибзаде.
-
2025-06-16 04:29
Израиль готов прекратить свою кампанию, если Иран примет требования США о сворачивании своей ядерной программы, заявил премьер-министр Израиля Биньямин Нетаньяху в интервью телеканалу Fox News.