Последние новости

ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՆՁՆՈՒՄ ԵՆ ԳԱՂՏՆԻ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱ՞ՄԲ

Համաշխարհային պատմության մեջ մեծագույն ռազմավարներից մեկը՝ Կառլ Կլաուզևիցը, դեռեւս XIX դարում ձևակերպել է հատու բանաձևը. «Պատերազմի նպատակը հաղթողի համար առավել հարմարավետ խաղաղությունն է»: 44-օրյա պատերազմից հետո հաստատված հարաբերական խաղաղությունը չափազանց հարմարավետ է Ադրբեջանի համար։ Չէ ՞ որ այժմ նա գերազանց հնարավորություն է ստացել առանց գեթ մեկ կրակոցի պոկելու Հայաստանից պատառ պատառի հետևից, ինչի մասին վկայում են վերջին իրադարձությունները Սյունիքում ու Գեղարքունիքում: Եվ սա լոկ սկիզբն է։

Հավանականությունը, որ այս իշխանության օրոք մեր սահմանները պաշտպանված կլինենեն, ոչ միայն պարզապես հավասար է զրոյի. դա զրոյից էլ ցածր է։ Ընդ որում՝ շատ ցածր։ Ավելին, հիմքեր կան ենթադրելու, որ ինքնիշխան Հայաստանի տարածքները թշնամուն են հանձնվում Ալիևի և Փաշինյանի միջև առկա գաղտնի պայմանավորվածությամբ։ Արցախի հանձնման պատմությունը կրկնվո՞ւմ է։ Թեպետ, ասել, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կնշանակի՝ ոչինչ չասել։ Ավելի ճշգրիտ կլինի պնդումը դրա շրջափուլային բնույթի մասին, բայց անհրաժեշտ լրացումով. նա ոչինչ չի սովորեցնում, անատոմիական թատրոնում նրա իրազննական դաժան դասերը արագորեն մոռացվում են:

Սյունիքի վերջին իրադարձությունների շղթայում կան մի շարք առեղծվածային և վերին աստիճանի կասկածելի հանգամանքներ, որոնք պարտադիր կարգով պետք է դառնան ամենախոր ու բազմակողմանի հետաքննության առարկա։ Եթե Սև լճի հանձնումը գաղտնի պայմանավորվածության արդյունք չէ, ապա ինչպե՞ս կարող էր ստացվել, որ սահմանի այդ կարևորագույն ռազմավարական հատվածը բացարձակապես անպաշտպան էր։ Այնտեղ մենք չունեինք ընդհանրապես ոչ մի պաշտպանական ամրություն, նույնիսկ հասարակ խրամատներ, և թշնամին առանց գեթ մեկ կրակոցի կարողացավ ոչ միայն 3,5 կմ խորությամբ ներթափանցել մեր տարածք, այլև մոտ 50 միավոր մարտական տեխնիկա հասցնել Սև լիճ։

Ինչպե՞ս է դա հնարավոր: Իմ երևակայությունը չափազանց թույլ է դա հասկանալու համար։ Եվ, վախենամ՝ ոչ միայն իմը։

Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիները դեռևս մեկ շաբաթ առաջ նկատելիորեն ակտիվացել էին այդ ուղղությամբ, ինչի մասին զեկուցվել է ՀՀ ԶՈւ հրամանատարությանը։ Սակայն մեր կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Ինչո՞ւ, եթե գաղտնի պայմանավորվածություն չի եղել։ Ի դեպ, իսկ որտե՞ղ էին «հակառակորդի համար անտեսանելի» պաշտպանական ամրությունները, որոնց մասին մի քանի օր առաջ խոսում էր Փաշինյանը, ԱԺ-ում պատասխանելով մեր սահմանների պաշտպանվածության մասին պատգամավորի հարցին։

Եթե չեք մոռացել, և՛ Փաշինյանը, և՛ ԱԽ քարտուղար Գրիգորյանը, և՛ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ բազմիցս խոստովանել են, որ հայկական կողմը 44-օրյա պատերազմից դեռևս երեք ամիս առաջ տեղյակ էր Արցախի վրա հարձակվելու Ադրբեջանի մտադրության մասին։ Եվ այն ժամանակ էլ ոչ մի գործողություն չձեռնարկվեց ո՛չ թշնամական ագրեսիայի կանխման, ո՛չ էլ մեր մարտունակության բարձրացման ուղղությամբ։ Նույնը կատարվեց այսօր Սյունիքում։

Պատմության շրջափուլային բնո՞ւյթ, որի դասերն արագ մոռացվում են: Թե՞ այնուամենայնիվ գաղտնի պայմանավորվածություն։ Ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում։ Ամեն դեպքում այդ մարդիկ պարտավոր են արածի համար պատասխան տալ այնպես, որ նման բան կրկնելու միտքն անգամ նրանց ուղեղում գոլորշիանա՝ չհասնելով մտածողական հիմնական կենտրոններին։ Մինչդեռ նրանք հանգիստ նստած են իրենց աշխատասենյակներում ու նայում են աշխարհին ոչինչ չարտահայտող աչքերով, ինչպես կայարանային պոռնիկները՝ վեներական հիվանդության հարկադիր բուժումից հետո։

Եվ կիսում են ուրախությունը, որ ադրբեջանցիների կողմից Սև լճի զավթման ժամանակ կրակոցներ չեն եղել, չկան վիրավորներ ու սպանվածներ։ Կարծում ենք՝ ուրախությունն այն առնչությամբ, որ միջադեպի ժամանակ ոչ մի կրակոց չի հնչել, բավական սակավ խելքի նշան է։ Քանզի եթե թշնամին անցնում է քո երկրի սահմանը, ապա մարտն անշուշտ պետք է անխուսափելի լինի։ Եթե, իհարկե, վախկոտ չեք, կամ դավաճան։

44-օրյա պատերազմի ավարտից հետո բանավոր և գաղտնի պայմանավորվածություններով հայկական կողմը Ադրբեջանին է զիջել իր վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ, մասնավորապես՝ Սանասարը (նախկին Կուբաթլու), Կովսականը (Զանգելան), Հադրութի շրջանի մի քանի գյուղեր։ Ինչո՞ւ չենք կարող ենթադրել, որ Սև լիճն էլ թշնամուն է փոխանցվում նույն սկզբունքով։ Ի դեպ, ադրբեջանցիները 400 մետր առաջ են եկել նաև Գեղարքունիքի մարզում, Վերին Շորժա գյուղի շրջանում։

Ինչու էին իշխանությունները մի ամբողջ օր փորձում գաղտնի պահել հասարակությունից թշնամու ներթափանցման փաստը Հայաստանի տարածք։ Ինչո՞ւ էր Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը լրագրողներին հեքիաթներ պատմում այն մասին, թե մինչև ատամները զինված 250 ադրբեջանցիներ պարզապես մոլորվել են և պատահաբար հասել Սև լիճ:

O-օ՛, ինչպիսի՜ նրբամտություն։ Տե՛ր Աստված։ Շնորհակալություն, որ բացի չարախոս ընդդիմադիրներից, որոնք բան ու գործ թողած աղաղակում են Սյունիքին սպառնացող մահացու վտանգի մասին, Դու, Տեր, ողորմածաբար արարել ես նաև այդ Մելիքսեթին, որը, ուղեղով վրա ընկնելով իրականությանը, միանգամից հասկացել է, որ խեղճ ադրբեջանցիները պարզապես մոլորվել են։ Դա տրամաբանական փայլուն գրոհ էր վաղուց բաց դռան վրա։ Ի՞նչ կարելի է ասել նման զառանցանք բարբաջող մարդու հոգեբանական վիճակի մասին:

Իսկ ԱԱԾ-ն, որի ստորաբաժանումները պարտավոր են պաշտպանել երկրի սահմանները, սպառնում էր խստորեն պատժել Սյունիքի բնակիչներին ու լրագրողներին՝ «կեղծ լուրեր ու խուճապ» տարածելու համար։ Համարել, թե Սյունիքի վերևում կուտակվող ահեղ ամպերը կարելի է ցրել բերաններ փակելով, նշանակում է՝ ի ցույց դնել ոչ միայն հոգեկան, այլև մտավոր ոչ պիտանի հատկանիշներ:

Կրկնում ենք, չափազանց շատ բան է հիմք տալիս ենթադրելու, որ Սև լիճը պարզապես պատրաստվում են Ադրբեջանին փոխանցել գաղտնի պայմանավորվածությամբ։ Թե՞ դա այնուամենայնիվ ֆանտաստիկ անփութություն է, ապաշնորհություն և բացարձակ անգրագիտություն ազգային անվտանգության հարցերում։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Ինչ բվեճին զարկես գերանին, թե գերանով զարկես բվեճին, միևնույն է, բվեճը ողջ չի մնա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КРИЗИС ЛИДЕРСТВА
    2025-07-31 09:46

    Попробуйте, сограждане, провести эксперимент. Пусть ваша левая нога движется со скоростью три километра в час, а правая - со скоростью шесть километров в час. И что? У вас не получилось? Радуйтесь, что вы еще не разбили голову в кровь. С отечественной оппозицией происходит именно что-то подобное. Ее деятельность - чистый подарок социальным антропологам и психиатрам, изучающим родные просторы. Материала на две длинные диссертации или один короткий всхлип. Сегодня что власть с ее адептами, что ее критики из оппозиции практически неразличимы даже в мелочах столь часто, что становятся для непредвзятого наблюдателя сиамскими близнецами. Если ничего в поведении оппозиции не изменится, скоро будем, как ацтеки, приносить утреннюю жертву богу Николу. Скорее всего, так и произойдет. Ведь чтобы была какая-то надежда на изменение ситуации, нужен какой-то образец того, как это может быть. А как раз подобного образца мы не наблюдаем.

  • КАК ОСТАНОВИТЬ ПУБЛИЧНОЕ БЕСНОВАНИЕ?
    2025-07-30 09:56

    При этой власти пышным цветом и раскидисто заветвился особый жанр поведения. И не просто расцвел, а стал, если угодно, мейнстримом политической жизни. Жанр сей можно обозначить как "публичное беснование", невольно ставящее в тупик любого, кто привык к хотя бы элементарной логике и имеет хотя бы поверхностные представления о приличиях. А это - говорение без тормозов и берегов, без руля и ветрил, без внятно сформулированной мысли и исключительно на языке ругательств.

  • ПОЧЕМУ ОТСТУПИЛ ПАШИНЯН?
    2025-07-29 09:47

    Когда в машине устанавливают навигатор GPS, он сначала предупреждает: 1,5 километра до поворота, 700 метров, 200 метров. А если поворот пропускаешь, он спокойно говорит: "Пересчет маршрута. Через 5 километров поворот налево". В войне против Армянской Апостольской Церкви Пашинян на этот раз "пропустил поворот" и теперь, вероятно, занимается "пересчетом маршрута".

  • ОДЕРЖИМЫЕ ДЕМОНОМ
    2025-07-23 09:34

    Состояние, когда человек оказывается одержимым демоном, психиатры называют какодемономанией или собственно одержимостью. Какодемономания, одно из давно известных психических расстройств, имеет чрезвычайно широкое распространение. Упоминания об одержимости встречаются с древнейших времен во всех уголках земного шара. В Японии ее называют доджо, в Мексике - эмбрухада, в Руанде - кубандва... Но как бы она ни называлась, одержимость не зависит от времени и места: дьяволы, демоны будто бы проникают в человеческое тело и начинают его контролировать.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ