Փոխհրաձգություն՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին. կան զոհեր
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունը հայտնել է Իրանի հետ սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության մասին, ինչի հետևանքով երկու ադրբեջանցի զինծառայող է մահացել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով գերատեսչության հաղորդագրությանը, «16:00-ի սահմաններում երեք անհայտ անձինք խախտել են սահմանը Յարդըմլըի շրջանի գյուղերից մեկի մոտակայքում»:
«Սահմանը խախտողները չեն ենթարկվել «կանգնել» հրամանին, կրակ են բացել սահմանապահների ուղղությամբ, նետել են իրենց բեռն ու փորձել են թաքնվել դեպքի վայրից: Բացված կրակի հետևանքով վիրավորում են ստացել ավագ լեյտենանտ Էյվազով Սամիր Էլմար օղլուն և կրտսեր սերժանտ Ալիմով Ֆարիդ Էլչին օղլուն: Նրանց հոսպիտակացրել են, սակայն չի հաջողվել փրկել նրանց կյանքը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում հայտնաբերվել է մոտ 10 կգ թմրանյութ: Սահմանը հատողներից մեկը ձերբակալվել է: Մյուսների որոնումները շարունակվում են: Հայտնի է, որ ձերբակալված անձն Իրանի քաղաքացի է: Նրա ինքնությունը պարզվում է, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.