Իսրայելը բացատրել է ԶԼՄ-ների գրասենյակներով շենքի ուղղությամբ հարվածելու պատճառը
Associated Press-ի հաղորդմամբ՝ ԶԼՄ-ների գրասենյակներով շենքի ուղղությամբ հարվածը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին, երբ սեփականատիրոջը զանգահարել էին իսրայելցի զինվորականները՝ նախազգուշացնելով, որ շենքի ուղղությամբ հարված է հասցվելու: AP-ի աշխատակիցներն ու շենքում գտնած մյուս անձինք անհապաղ տարհանվել են: Հարվածի հետևանքով փլուզվել է ամբողջ շինությունը, որը վերածվել է փոշու հսկայական ամպի:
Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստի-ն, պարզաբանումները հրապարակվել են ավելի ուշ: Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ հասցրել են հարվածներ բազմահարկ շենքի ուղղությամբ, քանի որ այդտեղ գտնվել են ռազմական սարքավորումներ, որոնք պատկանել են ՀԱՄԱՍ-ի հետախուզական ծառայություններին: Իսկ ԶԼՄ-ների գրասենյակները, իսրայելցի զինվորականների գնահատմամբ, օգտագործվել են ՀԱՄԱՍ-ի կողմից՝ որպես կենդանի վահան:
Associated Press-ը նաև նշում է, որ դրա նախօրեին իսրայելցի զինվորականները հարվածել են փախստականների ճամբարի ուղղությամբ, և այդ ժամանակ նախազգուշացում չի եղել: «Շաբաթ առավոտյան Գազայի Շաթի քաղաքում փախստականների ճամբարի եռահարկ շենքը հրետակոծելու հետևանքով զոհվել է ութ երեխա և երկու կին մեծ ընտանիքից: Մոհամեդ Հադիդին հայտնել է լրագրողներին, որ նրա կինն ու հինգ երեխաները մեկնել էին տոնելու Կուրբան-բայրամը ազգականների հետ: Նա և իր 6-14 տարեկան երեք երեխաները զոհվել են, իսկ 11-ամյա տղան անհետ կորել է: Հայտնի է, որ ողջ է մնացել միայն նրա 5-ամսական որդի Օմարը: Ավերածությունների շրջանում կարելի էր տեսնել մանկական խաղաղլիքներ և «Մոնոպոլիա» սեղանի խաղը, ինչպես նաև ուտելիքով ափսեներ: Նախազգուշացում չէր եղել»,-նշված է պարբերականի հրապարակման մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 10:04
Организованная антинациональными властями кампания против Армянской Апостольской Церкви является экзистенциальной угрозой для сохранения национальной идентичности и суверенитета государства. Эта атака носит стратегический характер и строится вокруг двух взаимосвязанных этапов, которые можно назвать «программой минимум» и «программой максимум».
-
2025-06-03 10:00
После того, как в Сирии пала власть Башара Асада, а Израиль провел серию относительно удачных операций против ХАМАС и «Хезболлы», влияние Ирана на Ближнем Востоке заметно ослабло.
-
2025-06-03 09:44
Колумнист Sputnik Армения Сергей Баблумян рассуждает о том, может ли искусственный интеллект полноценно заменить человека и о важности сохранения верности семейным, нравственным, научно-исследовательским принципам. Меняет ли век искусственного интеллекта наши представления о порядочности, совестливости и патриотизме?
-
2025-06-03 06:08
1 июня в Турции 33 организации, занимающиеся вопросами окружающей среды и прав человека, провели акцию в Игдыре, призывая к закрытию Мецаморской атомной электростанции (АЭС) в Армении, сообщает Ermenihaber. Участники акции отметили, что, несмотря на истечение срока эксплуатации Мецаморской АЭС в 2025 году, она продолжает функционировать.