Կութի գյուղապետ․ 2 պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէր եղել, որ թշնամին այսքան մոտ լիներ
Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութ համայնքում իրավիճակը շարունակում է նույնը մնալ: Այս մասին News.am-ին հայտնեց Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը:
«Ոնց կա այնպես էլ մնացել է, իրենք վերևում են նստած, մերոնք էլ ներքևում ու ոչ մի նորություն չկա դեռ»,- ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ գյուղում նշանառության տակ են հայտնվել, ոչ միայն դպրոցը, այլ նաև տները:
«Գյուղապետարանը ու դպրոցի շենքերը նշանառության տակ են, կարող է դասեր էլ չլինեն, բայց երեխաները գյուղում են: Տեսնենք` ինչ կլինի, այսպես անորոշ նտսած սպասում ենք»,-ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ արոտավայրերը թշնամու տեղակայմանը մոտ վայրերում է ընկնում և անվտանգ չէ անասուններին արոտավայրեր տանելը:
Կութի գյուղապետի խոսքով` իրենք երբեք նման իրավիճակում չեն հայտնվել և դրանից էլ այսպես տագնապած են:
«Այսպես չէր եղել, որ գյուղին մոտ թշնամին գար ու մենք էլ տեսնեինք, երկու պատերազմ ենք տեսել, բայց նման բան չէինք տեսել»,-ասաց նա:
Չիտչյանը հայտնեց, որ գյուղ են այցելել Գեղարքունիքի մարզպետը, ՄԻՊ-ը և պատգամավորները, սակայն այս այցերը անարդյունք են և համյանքապետը կարծում է, որ սահմանգծում պետք է կատարվի, որ նման խնդիրներն այլևս չառաջանան:
Նշենք, որ օրեր առաջ ադրբեջանցի զինվորակաները առաջ են եկել Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային մասերում և դեռևս հետ չեն գնացել:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.