«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբը կղեկավարի Արմեն Գևորգյանը:
Դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, նա կհամակարգի նախընտրական շտաբերի գործունեությունը, նախընտրական կազմակերպչական և այլ գործընթացներ:
«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթները կիրականացնի Արամ Վարդևանյանը: Նա դաշինքը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, պետական այլ մարմիններում, ինչպես նաև հանդես կգա «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական հայտարարություններով և մեկնաբանություններով:
Զանգվածային լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի մամուլի ծառայությունը. հեռախոս՝ 012 84 84 84:
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերն այս օրերին զբաղված են նախընտրական շտաբների կազմավորման աշխատանքներով։
Պարոն Գևորգյանն արդեն իրականացնում է կենտրոնական շտաբի ղեկավարի գործառույթները։
«Ուզում եմ առիթից օգտվելով տեղեկացնել, որ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչի գործառույթներն իրականացնելու է պարոն Արամ Վարդևանյանը, և արդեն երկու-երեք օրից բոլոր նրանք, ովքեր հարցեր կունենան շտաբի, Դաշինքի գործունեության վերաբերյալ, կկարողանան իրենց հարցերը ուղղել թե՛ «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցչին, թե՛ մամուլի ծառայությանը»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 16:23
В правительстве Армении зреет недовольство в адрес главы аппарата премьер-министра Араика Арутюняна — об этом сообщает NEWS.am со ссылкой на источники в исполнительной власти.
-
2025-06-16 16:22
Полицейские освободили задержанных ранее 11 участников акции на трассе Ереван–Аштарак, организованной жителями Касаха с требованием отмены решения о смене межрегионального маршрута. Об этом Armenia Today сообщил пресс-секретарь министерства внутренних дел Нарек Саргсян.
-
2025-06-16 16:20
Нынешние власти РА – команда, захватившая Армению изнутри и реализующая подготовленные опытными центрами программы. Об этом заявила первый омбудсмен Армении Лариса Алавердян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 16:20
Армения до парламентских выборов 2026 года должна быть готова к любому повороту событий, в том числе к уличной борьбе. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.