Հրանտ Բագրատյան․ Ժամը 19։00-ին եկեք Ազատության հրապարակ՝ աշխարհազորի գրվելու
Ըստ ադրբեջանական մամուլի՝ Նիկոլ Փաշինյանը խոստացել է 8 գյուղ Տավուշից, ևս 1–ը՝ Արարատից։ Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, տեղեկացնում է News.am-ը։
«Այդ մեկ գյուղն էլ Քյարքին է, որը տալով մենք այլևս ճանապարհ չենք ունենա Սյունիք։ Ինքը տալու է, միևնույնն է, ես վստահ եմ այդ դևի վրա։ Ադրբեջանցիներին գերեվարելու հրաման չի տրվում, բանակը գտնվում է վախկոտ Վաղարշակ Հարությունների, վախկոտ Արտակ Դավթյանի վերահսկողության տակ։ Դրանք վառոդի հոտ չեն առել, նրանք լսում են տանկի մատոռի վնգստոցը վախենում են։ Այս մարդիկ պատերազմ չեն տեսել»,- ասաց նա։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ թշնամին Սև լճից այն կողմ ռազմականացված բնակավայր է կառուցելու։
«Հակառակորդը գրավել է դիրքեր՝ վերահսկողություն սահմանելով Սև լճի նկատմամբ, որտեղից խմելու ջուր են ստանում Սիսիան և Գորիս քաղաքները։ Եթե ուշադիր լինեք, թշնամին գրավում է այնտեղ, որտեղ ջուր կա։ Մենք կարծում ենք, որ կա երկրորդ հայտարարությունը՝ ստորագրված հունվարի 11-ին, և կա երեք արձանագրություն, մենք առայժմ գտել ենք մեկը»,- նշեց Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանի խոսքով, ըստ սահմանդրության, երկրի տարածքային ամբողջականության պատասխանատուն նախագահն է։
«Փախած է։ Մոսկվայում նստած գործեր է անում։ Ու չի գալու Մոսկվայից։ Նախագահի աշխատակազմն և ոչ թե նախագահն է այս ընթացքում հայտարարություն անում, որովհետև ադրբեջանական նավթում փայ ունի, որովհետև ինքը չթողեց, որ նավթամուղին խփեինք ու վերջացնեինք պատերազմը։ Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ։ Թշնամին Սիսիանի սահմանին չէ, թշնամին Երևանում է»,- ընդգծեց Հրանտ Բագրատյանը։
Հրանտ Բագրատյանը կոչ արեց այսօր և հաջորդ օրերին՝ ժամը 19։00-ին, գնալ Ազատության հրապարակ․ «Թուղթ ու գրիչ ենք բերելու։ Ովքեր աշխարհազոր են ուզում գրվել, կփորձենք զորամիավորում ձևավորել։ Ուրիշ ճար չկա»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.