Կութի գյուղապետ․ Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն
Այս պահի դրությամբ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում իրավիճակը նույնն է, ինչ եղել է նախորդ օրերին. ադրբեջանական զորքը շարունակում է մնալ Հայաստանի տարածքում։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, News.am-ի հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։
«Մենք մեր տեղում ենք կանգնած, իրենք՝ իրենց։ Պարբերաբար մեքենաներ են գալիս, երևի հերթափոխում են. այսքանն ենք միայն տեսնում։ Սպասում ենք վաղվան, որ գան, սահմանային ճշգրտումներ անեն։ Մեզ պաշտոնապես ոչինչ չի ասվել, լսել ենք, որ վաղը այն նույն հանձնաժողովը, որը Սյունիքում է եղել, վաղը պետք է գա այստեղ»,– պատմեց գյուղապետը։
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Սիմա Չիտչյանն ասել էր, որ մայիսի 12–ին ադրբեջանցիները Հայաստանի պետական սահմանը հատել են նաև Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի շրջակայքում։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ սկսած ամսի 14-ից՝ ադրբեջանական զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից։
«Նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ՝ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ»,– ԱԽ նիստին հայտարարել էր Փաշինյանը, ապա ֆեյսբուքյան իր էջում գրել, որ Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.