Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն
Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի. Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։
«Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ և հստակ է. մենք չենք ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն։ Տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, միևնույն ժամանակ մենք չենք ընդունում որևէ վերտարածաշրջանային ուժ մեր սահմանների մոտ: Եթե նրանք ցանկանան խլել Հայաստանի տարածքի մի մասը, մեր սահմանները կփոխվեն։ Այսինքն, եթե մեզ համար նոր խնդիր առաջանա, դա մեզ համար անընդունելի է։ Անցյալի սահմանները պետք է ամբողջությամբ լինեն պաշտպանված։ Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր սահմանը Հայաստանի հետ պետք է պահպանվի»,-ասել է Զոլնուրին
Իրանի ԱԺ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահը նշել է, որ երկու երկրներն իրավասու են պահպանել իրենց տարածքային ամբողջականությունը: Ըստ նրա՝ Իրանը սատարում է Ադրբեջանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և նաև պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը՝ իր տարածքային ամբողջականությունը, հողը և Իրանի հետ հարևանության սահմանը պահպանելու հարցում:
«Մենք երկու երկրների հետ հարևաններ ենք և, ելնելով նախկինում ունեցած իրավիճակից, առանց տարածաշրջանում որևէ փոփոխություն ընդունելու, մենք աջակցում ենք երկու երկրների տարածքային ամբողջականությանը»,- հավելել է Զոլնուրին, տեղեկացնում է Փաստինֆո-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.