ԵԽ-ը հակամարտության հետևանքով ԼՂ-ում տուժածների համար կտրամադրի հավելյալ 10 մլն եվրո
Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի՝ աջակցելու վերջին պատերազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ու հարակից տարածքներում տուժած քաղաքացիական անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով ռազմական գործողությունների մեկնարկից՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև օրս ԵՄ ցուցաբերած աջակցությունը կգերազանցի 17 մլն եվրոն:
Ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում հումանիտար իրադրությունը շարունակում է մնալ իրենց ուշադրության կենտրոնում: «ԵՄ-ն էապես ավելացնում է իր աջակցությունը՝ օգնելու հակամարտությունից տուժած անձանց՝ հոգալու հիմնական կարիքներն ու վերակառուցելու կյանքը»,- ասել է նա:
Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելյին նկատել է, որ այս օգնությունը շարունակական է լինելու: «ԵՄ-ն շարունակում է աշխատել հանուն հակամարտության ավելի համապարփակ վերափոխման և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ու տարածաշրջանի կայունության»,- հայտարարել է Վարհելյին:
Եվրահանձնաժողովի հավելյալ ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի լուծել հրատապ անհրաժեշտություն ներկայացնող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սննդի ապահովումը, հիգիենան, առողջապահությունը և այլն: Այն նաև կապահովի հոգեբանական աջակցության, կրթության տրամադրում:
Հավելյալ ֆինանսավորումը կապահովի նաև բնակեցված տարածքների հումանիտար ականազերծումը և տուժած անձանց կծանոթացնի ականային ռիսկերի հետ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».