ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Այս մասին News.am-ին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին արված հայտարարության կապակցությամբ՝ նշելով դրա առանցքային նշանակությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները և տեղեկացրել, որ ԱՄՆ դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով դուրս բերել իրենց ուժերը ՀՀ տարածքից:
Խորհրդական Սալիվանը բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու քայլերը:
Ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների առնչությամբ և ընդգծել նրանց վերադարձի ապահովման կարևորությունը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը բարձր է գնահատել ժողովրդավարության ամրապնդման հարցում Հայաստանի կառավարության հանձնառությունը և հավաստիացրել, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին ժողովրդավարական օրակարգի առաջմղման հարցերում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 09:46
Депутат от фракции «Честь имею» Тигран Абрамян прокомментировал заявление начальника Генерального штаба ВС Армении Эдварда Асряна, который заявил, что азербайджанская сторона не ведет «прицельный огонь» в направлении армянских деревень.
-
2025-06-05 09:11
В Армавирской области Армении госпитализирован 32-летний гражданин Индии, получивший серьезные травмы в результате взрыва гранаты. Об этом сообщает портал криминальных новостей Shamshyan.com.
-
2025-06-05 09:08
Научно-аналитический фонд «Гегард» направил официальное заявление-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антиармянских публикаций, опубликованных в данных изданиях.
-
2025-06-05 09:05
Следственный комитет Армении возбудил уголовное дело по признакам государственной измены и шпионажа в связи с передачей материалов из Национального архива республики в Азербайджан. Об этом сообщает издание PastInfo со ссылкой на СК.