«Զվարթնոցում» բռնել են հետախուզման մեջ գտնվող նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին
ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը, որի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռ 2020 թվականի մարտին, բռնվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
«Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։ Խափանման միջոցը՝ կալանք»,– նշված է հաղորդագրության մեջ։
Shamshyan.com–ն էլ հայտնում է, որ Բեգլարյանին «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխել են ՀՀ արդարադատության նախարարության «Երևան» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդին հայտնի «ԱԱԾ մեկուսարան»։
Բեգլարյանը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 11:29
Неизвестные обстреляли здание суда в городе Захедан на юго-востоке Ирана, сообщает иранское информационное агентство IRIB.
-
2025-07-26 11:28
Армения должна быть с Российской Федерацией, исторически являясь одной из самых близких стран для российского государства. Об этом заявил в интервью ТАСС президент Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.