Գրիգորյան․ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ
Մեզ համար շատ կարևոր է ու սկզբունքային, որ Ադրբեջանը վերադառնա ելման կետ: Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, տեղեկացնում է Medialab.am-ը:
Նրա խոսքով, հայկական և ռուսական կողմերի մոտ այս պահին գոյություն ունեցող քարտեզների համաձայն, Սև լճի տարածքը, ինչպես նաև Վարդենիսի հարակից տարաքները Հայաստանին են պատկանում:
«Ընդհանրապես, գոյություն ունի 1929 թվականի, 1976 թվականի և 1986 թվականի քարտեզներ, որոնք նաև ունի Ռուսաստանը, ՌԴ գլխավոր շտաբը տիրապետում է այդ քարտեզներին: Կարևոր է, որ և Ռուսաստանի, և Հայաստանի ձեռքում գտնվող բոլոր քարտեզներով այդ բոլոր տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Դա է նաև պատճառը, որ բանակցությունների ընթացքում մենք խնդիր ենք դրել, որ Ադրբեջանցիները պետք է վերադառնան ելման կետ», նշել է Գրիգորյանը:
Նա ասել է, որ վերջին երեսուն տարիների ընթացքում սահմանների ճշգրտում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել և հավելել. «Ի դեպ, մենք պատրաստ ենք սահմանների ճշգրտման հարցով աշխատանքներ սկսել»:
Հարցին, թե արդյոք դա մեր շահերից է բխում, Գրիգորյանը պատասխանել է. «Միանշանակ մեր շահերից է բխում, որպեսզի սահմանը ամբողջությամբ հստակեցվի գոյություն ունեցող քարտեզներով և բանակցությունների շնորհիվ կարող ենք հասնել դրա լուծմանը: Ի դեպ, մենք այս լուծումը տեսնում ենք եռակողմ ֆորմատով՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան: Կարծում ենք, որ սա ամենաարդյունավետ ֆորմատն է, որի միջոցով մենք կկարողանանք մեր սահմանները ճշգրտել»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-26 06:57
Религиозные лидеры и правозащитные организации осудили решение Ватиканского университета провести спонсируемую государством конференцию в Азербайджане, заявив, что мероприятие предоставило платформу азербайджанским историческим ревизионистам, которые пытаются стереть армянскую историю со «спорных территорий между двумя странами», сообщает The Christian Post.
-
2025-04-26 06:52
В Ереване подписано соглашение с компанией, которая займется внедрением системы биометрических паспортов и ID-карт в Армении.
-
2025-04-26 06:43
25 апреля военнослужащий срочной службы одного из подразделений пограничных войск СНБ РА А.А. по предварительным данным, погиб, получив огнестрельное ранение выстрелом из закрепленного за ним автомата. Об этом сообщает СНБ Армении.
-
2025-04-26 06:40
В Баку состоялся очередной "суд" над пленными представителями военно-политического руководства Нагорного Карабаха.