Աբրահամյան․ ՀՀ իշխանությունները հայտարարություն են ներկայացրել իրենց հանցագործության մասին
Սահմանում տեղի ունեցող գործընթացների հետ կապված Հայաստանի իշխանությունները հայտարարություն են ներկայացրել իրենց հանցագործության մասին: Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Ղարաբաղի նախագահի՝ անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Ըստ նրա՝ իշխանությունները, փաստորեն, հպարտ են իրենց անգործությամբ, մասնավորապես՝ որ դրա սահմանի մեծ մասում դիրքեր չկան՝ դրանով պայմանավորելով այն, որ ոչ ոք չշջափակման մեջ չէ: Նա պարզաբանեց, որ դրանք հանցագործության մասին հայտարարություններ են, և հենց դրանում է ամենամեծ խնդիրը, ինչն էլ թշնամուն թույլ տվեց ներթափանցել Հայաստանի տարածք:
Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղում գործընթացները սերտորեն կապված են Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու ագրեսիայի հետ, իսկ Բաքուն, օգտվելով Հայաստանի իշխանությունների թուլությունից, իր համար լծակներ է ստեղծում ՝ առավելագույն օգուտ ստանալու համար:
Փորձագետը նշեց, որ Հայաստանը ոչ միայն դասեր չի քաղել Ղարաբաղի պատերազմից, այլ էլ ավելի է խորացրել ճգնաժամը: «Իշխանությունների անգործության արդյունքում Հայաստանը ստիպված էր դիմել արտաքին ուժերի: Այն գործընթացները, որոնք այսօր անհանգստացնում են հասարակության առողջ հատվածին, արդեն վաղուց են նկատելի Սյունիքի բնակիչների համար: Միևնույն ժամանակ, հասարակության մեջ ջրբաժաններ են ստեղծվել, և այլ մարզերի որոշ բնակիչներ կարծում են, որ Սյունիքի խնդիրը նրանց չի վերաբերում: Հասարակության առողջ հատվածը չկարողացավ ամրապնդել հասարակության այն գիտակցումը, որ Ղարաբաղը պաշտպանող զինվորը պաշտպանում է նաև Երևանը: Հասարակության մի մասը չի հասկանում իրավիճակի ողբերգությունը և որոշ դեպքերում՝դրա անշրջելիությունը»,- շեշտեց նա:
Ըստ նրա՝ բոլոր քաղաքական ուժերի հիմնական խնդիրը ներկայիս իշխանությունների վերարտադրությունը թույլ չտալն է, քանի որ դա անկանխատեսելի հետևանքներ կունենա երկրի համար: «Դրա համար ցանկացած մեթոդ արդարացված է. սկսած փողոցային պայքարից՝ մինչև մասնակցությունն ընտրություններին: Ես հակասություններ չեմ տեսնում այս երկու գործընթացները համատեղելու մեջ»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.