Կայանալիք Տոլմայի փառատոնին ներկայացված է լինելու 20-25 տաղավար
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մայիսի 22-ին կանկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը պատմեց, որ 2011 թվականի Տոլմայի առաջին փառատոնը շատ հապճեպ էր ստացվել, հաջորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որի ժամանակ նա խոսում էր, իբր, հայերի կողմից իրականացված կեղծիքների մասին։
«2011 թվականի Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի բացման օրը Ալիևը անդրադարձավ հայերի կողմից, իբր, մշակութային, պատմական կեղծիքներին, նաև անդրադարձավ խոհանոցին, մասնավորապես՝ տոլմային։ Այդ օրվանից մենք սկսեցինք իրականացնել Տոլմայի համահայկական փառատոնը։ Շատ խորհրդանշական էր, որ առաջին փառատոնն անցկացվեց Սարդարապատի հուշահամալիրի տարածքում։ Շեշտը դնելով Սարդարապատի վրա՝ պարզ է, որ ցանկանում էինք համադրել մշակութային ժառանգության նշանակությունը և ինքնապաշտպանության զգացուղությունը։ Այսինքն՝ հասկանալի դարձնել մեր հասարակությանը, որ մշակութային հարձակումները, մշակութային էքսպանսիան նույնպես վտանգավոր են, և հարկավոր է պաշտպանվել նաև մշակությաին դաշտում»,- ասաց Մամուլյանը։
Փառատոնին ներկայացված են լինելու 20-25 տաղավար, որտեղ ընդգրկված են տարբեր ռեստորաններ, ուսումնական կենտրոններ, անհատներ, խմբեր։
«Նրանք պատրաստելու են տարատեսակ տոլմաներ։ Մրցույթ է կազմակերպվելու երեք անվանակարգում՝ լավագույն համ, տեսք և մտահղացում։ Կա նաև գլխավոր մրցանակ, որը տրվելու է ամենաբարձր միավորներ ստացած թիմին»,- հավելեց Մամուլյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.