«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնությունը ստորագրահավաք է նախաձեռնել
«Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամները ստորագրահավաք են նախաձեռնել: Նրանք դիմել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ՊՆ պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, ոստիկանապետ Վահե Ղազարյանին, տեղեկացնում է News.am-ը:
Ստորև ներկայացնում ենք դիմումի տեքստը.
«Հաշվի առնելով, որ սահմանային ճգնաժամիշուրջ առկա է բազմակողմանի տեղեկատվության պակաս, անորոշություն, ապատեղեկատվության տարափ, ինչպես նաև հասարակության լայն շրջանում՝ զանգվածային խուճապ, իսկ երկրի վարչապետն ու իշխանությունների ներկայացուցիչները հայաստանյան ԶԼՄ-ներին ու լրագրողներին մեղադրում են «ադրբեջանական քարոզչություն» իրականացնելու մեջ, «Լրագրողներ հանուն անվտանգ Հայաստանի» նախաձեռնության անդամներս պահանջում ենք ՀՀ կառավարությունից գործուն միջոցներ ձեռնարկել․
․ Թույլատրել սահմանային ճգնաժամային տարածքներում տեսա և լուսանկարահանում իրականացնել
․ Չեղարկել ՀՀ կառավարության համապատասխան որոշումը, ինչպես նաև բացառել խտրական վերաբերմունքը, որպեսզի հանրությունը լինի տեղեկացված՝ սահմանային իրադարձությունների վերաբերյալ
ՈՐՈՎՀԵՏԵՎ՝
․Մեզ լռեցրել եք COVID-19-ի ժամանակ
.Մեզ լռեցրել եք 44-օրյա արցախյան պատերազմի ժամանակ
Փաստացի ստեղծել եք ինֆորմացիոն բլոկադա, որի հետևանքով ոտնահարվել են ինչպես լրագրողների աշխատանքային, այնպես էլ հասարակության տեղեկացված լինելու իրավունքները, ինչը ձևավորել է նաև անվստահության մթնոլորտ նաև մեր՝ լրագրողներիս նկատմամբ։
Հայաստանյան լրատվական դաշտը, բացառությամբ մեկ-երկու «արտոնյալ» լրատվամիջոցների, փաստացի արգելանքի տակ է և հնարավորություն չունի մեր հայրենիքի ու հայ ժողովրդի համար ճակատագրական այս ժամանակահատվածում իր մասնագիտական պարտքը կատարելու՝ ՀՀ սահմանային հատվածներում տիրող իրավիճակն արձանագրելու, փաստահավաք գործունեություն ծավալելու, փաստավավերագրական նյութեր տեսալուսանկարահանելու առումով: Հիշեցնենք, որ նման պահանջ ՀՀ կառավարությանը ներկայացրել էր Ադրբեջանը: Անհերքելի է, որ Հայաստանում ստեղծված տեղեկատվության պակասի ու տեղեկատվական բլոկադայի պատճառով հանրությունն ստիպված է «ապավինել» ադրբեջանական լրատվամիջոցների՝ խուճապ, վախ ու հուսալքություն առաջացնող տեղեկություններին:
Ուստի պահանջում ենք չեղարկել ԱԱԾ-ի գործողության թույլտվությունը, ըստ որի մինչ այժմ լրագրողներին արգելվում է ՀՀ սահմանային շերտերում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը: Ելնելով տեղեկատվական բլոկադայի անհանդուրժելի իրավիճակից՝ պահանջում ենք ապահովել լրագրողների անվտանգ տեղաշարժը՝ սահմանային գոտիներ, որի համար նախաձեռնում ենք այս ստորագրահավաքը։
Ստորագրահավաքը բաց է և կարող են միանալ բոլոր լրագրողներն ու լրագրողական կազմակերպությունները՝ մայիսի 18-ին, ժամը 18-ին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 08:39
США и Европейский союз достигли договоренности по новой торговой сделке, в рамках которой будет установлена единая ставка пошлин на уровне 15%. Об этом заявил президент США Дональд Трамп по итогам встречи с председателем Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-28 08:37
Прихожане армянской епархии Армянской Апостольской Церкви в Москве выразили поддержку Католикосу Всех армян Гарегину II на фоне обострившегося противостояния между Церковью и властями Армении. Об этом сообщает Telegram-канал "Армянская церковь Москвы".
-
2025-07-28 08:35
Появились новые подробности о 16-летнем подростке, утонувшем в 27 июля Азатском водохранилище.
-
2025-07-28 08:33
По благословению главы Ширакской епархии Армянской Апостольской церкви, архиепископа Микаэла Ачапахяна, 26 июля в Гюмри состоялся крестный ход, приуроченный к празднику Преображения Господня.