ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանազատման գործընթաց սկսել։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Ընդգծվում է, որ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և օպերատիվ կապ է պահպանում ռազմական և սահմանապահ ծառայությունների հետ:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, այդ թվում՝ քարտեզագրական նյութեր և խորհրդատվական ծառայություններ տրամադրելով:
«Հիմք ենք ընդունում այն, որ բոլոր նման միջադեպերը պետք է լուծել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով։ Երկարաժամկետ լուծում կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը՝ դրան հաջորդած սահմանագծմամբ ։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության կարգավորմանը», - նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
Նշվում է, որ ռուսական կողմը Երևանին և Բաքվին աջակցություն է ցուցաբերում լարվածության թուլացման հարցում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.