Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ․ ՄԱՅԻՍԻ 18-Ը ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է
Մայիսի 18-ը Բերձորի (Լաչինի) ազատագրման օրն է, ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը:
Նա պատմել է, որ ՀՀ մարզերի և Արցախի վարչական շրջանների միջև համագործակցության շրջանակներում Քաշաթաղի գործընկերներն էին ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերը.«ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում պաշտոնավարման ժամանակահատվածում, ամեն տարի այս օրը, ես գլխավորում է Վայոց ձորի պատվիրակությունը՝ Բերձորում տոնական միջոցառումներին մասնակցելու և մեր հետագա համագործակցության հարցերը քննարկելու նպատակով։ Միջոցառումներին մշտապես ներկա էր լինում Արցախի նախագահը, նաև այսօրվա խեղկատակը, որն այդ ժամանակ զբաղեցնում էր Արցախի վարչապետի պաշտոնը»։
Ղազարյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ Վայոց ձորի և ՀՀ Սյունիքի մարզպետներն այսօր այցելեն Բերձոր, որտեղ նրանց պետք է դիմավորի Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը: «Եթե նրանք չեն կարող դա անել, ապա ու՞մ են դրանք պետք, ինչի՞ համար են մնացել իրենց պաշտոններում ու խժռում հանրային միջոցներն ու պարգևավճարները։
Ձրիակեր դավաճաններ։ Դուք հայրենիքի գող եք։ Դուք գողացել եք մեր հայրենիքը, մեր անցյալը, մեր ապագան, մեր զգացողություններն ու մեր երազներ։ Քրեական օրենսգրքով այդ գողության համար հոդվածներ չկան, քանզի ոչ ոք չի մտածել, որ կարող է բնության մեջ հայտնվել նման ազգադավ սրիկաներ, որոնք կարող են հայրենիք գողանալ, ուստի ձեր պատժի այլ կարգավորում պետք է մտածել՝ բոլորիդ առանց բացառության», - գրել է նախկին պաշտոնյան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 12:27
Власти в лице Никола Пашиняна пытаются назначить виновных в собственных провалах. Об этом заявил архиепископ Аршак Хачатрян на проходящем в Ереване обсуждении, посвященном проблемам в отношениях государства и церкви.
-
2025-06-16 12:16
«Министр внутренних дел, открой глаза и посмотри на это. Это поведение полицейского или скотины? Ни достоинства, ни мужественности, ни намека на совесть. Если таковы представители вашей системы, значит, вы не министр, а менеджер преступной структуры», - написал в соцсети Фейсбук адвокат Роман Ерицян, комментируя скандальное поведение полицейского в ходе акции протеста жителей Касаха.
-
2025-06-16 12:03
Часть армянских грузов застряла в порту Бандар-Аббас и на дорогах в Иране. Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении бюджета за 2024 год в комиссии парламента по экономическим вопросам, отвечая на вопрос одного из депутатов.
-
2025-06-16 12:00
Жертвами трех атак Израиля на Иран стали более 70 женщин и детей. Об этом сообщил представитель МИД исламской республики Исмаил Багаи.