Հայաստանում կանցկացվի «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը»
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ մայիսի 22-ին կանցկացնի «Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումը»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, տեղեկացնում է News.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է. «Միջոցառումը նվիրված կլինի Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության հարցում ԱՄՆ դերին։ Ֆորումը տեղի կունենա հիբրիդային ձևաչափով․ ներկա կգտնվեն Հայաստանյան փորձագետներ, իսկ ԱՄՆ փորձագետները կմիանան տեսաուղերձների միջոցով։
Միջոցառման երկրորդ հատվածում տեղի կունենա քննարկում տարածաշրջանում Թուրքիայի դերի, հայ-թուրքական հարաբերությունների և դրանց ապագայի վերաբերյալ։
Փորձագետների թվում են՝
Սուրեն Սարգսյան- «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի հիմնադիր,
Թոմաս դե Վաալ- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող,
Փոլ Սթրոնսկի- «Քարնեգի հիմնադրամ»-ի ավագ գիտաշխատող։
Էդուարդ Աբրահամյան- Լեսթերի համալսարանի գիտաշխատող,
Ռուբեն Մելքոնյան- ԵՊՀ, Արևելագիտության ֆակուլտետի դեկան,
Վարուժան Գեղամյան- Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դասախոս, և այլն։
Ֆորումի աշխատանքային լեզուն հայերենն է։
Ֆորումին մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, քանի որ մասնակիցների թիվը սահմանափակ է»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.