Գորիսում երիտասարդներն ակցիա են իրականացրել
Սյունիքի մարզի մի խումբ երիտասարդներ այսօր՝ մայիսի 18-ին, ակցիա են իրականացրել Գորիս քաղաքում՝ իրենց բողոքն արտահայտելով Սյունիքի հատվածում հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:
Երիտասարդների ձեռքին կային պաստառներ՝ «Մեղրին որպես միջանցք օգտագործել չի կարելի, քանի որ այն կօգտագործեն Թուրանի իրականացման համար», նաև եռագույն դրոշնե, Հայաստանի և Արցախի միասնական քարտեզներ:
«Սյունիքն վտանգի տակ է։ Թուրքը Գորիս քաղաքի վերևն է: Բնակիչներն անտեղյակ են և չգիտեն՝ ինչ վտանգ է իրենց սպառնում, մենք այսօր հավաքվել ենք մեր բողոքի ձայնը բարձրաձայնելու համար: Մենք կոչ ենք անում բոլորին միանալ և մասնակցել մեր ակցիային, մեր տունը կիսում են, կեսն էլ տալիս են թուրքին, մենք չգիտենք, թե մեր ապագան որտեղից պետք է սկսվի»,- ասաց ակցիա մասնակիցներից մեկը:
Մեկ այլ երիտասարդ էլ ասաց. «Այսօր մեզ պետք չի, որ թուրքը գա մեր կողքով անցնի, մեր հարևանը լինի, այս խառը իրավիճակում մենք ավելացնելու ոչինչ չունենք: Մենք այսօրվա ակցիայով չենք սահմանափակվում, մենք այսօր մնալու ենք մինչև ուշ գիշեր և հավաքվելու ենք ամեն օր մինչև հասկանանք, թե ինչ է լինելու մեր բոլորի ճակատագիրը»:
Նրանք նաև ընդգծեցին, որ չեն կարող համակերպվել այն մտքի հետ, որ թուրքը կարող է 2 կմ հեռավորության վրա իրենց հետ ապրել, կամ ճանապարհ կիսել, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».