Կարմիր Շուկայի բնակիչները թույլ չեն տվել, որ հակառակորդի շարասյուն անցնի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հակառակորդն Արցախում տարբեր ուղղություններով տարածքային առաջխաղացում է ունեցել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Ինչ Սյունիքի դեպքերը սկսվել են, այդ օրերից սկսած նաև Արցախում է անհանգիստ իրավիճակը, սակայն շատ առաջ չեն կարողանում գալ, որովհետև այստեղ մետրերով պետք է գան։ Երեկվա դրությամբ ինֆորմացիա ունեմ, որ Չարեքթարի ուղղությամբ էին եկել և փորձել դիրքավորվել, սակայն բնակիչների ջանքերով, նաև Հաթերքի բնակիչների շնորհիվ նորից հետ են գնացել իրենց ելման դիրքեր»,- նշեց նա։
Անդրադառնալով Կարմիր Շուկայի տարածքով հակառակորդի ավտոշարասյան անցնելուն և այդ առնչությամբ բնակիչների անհանգստությանը՝ Արցախի պատգամավորն ասաց.
«Կարմիր Շուկայի տարածքով ամեն օր են անցնում։ Նոյեմբերի 10-ից հետո դա միակ ճանապարհն է, որով անցնում են դեպի Շուշի։ Քանի որ բեռնատարների այնքան երկար շարք է, որը ժամեր է տևում, մինչև իրենք անցնում են, այսօր բնակիչները փորձել են թույլ չտալ։ Բնակիչները շատ հաստատակամ էին և որոշել են ամեն օր այդպես անել, մինչև հարցին լուծում տրվի։ Նրանց դիտարկմամբ՝ ինչո՞ւ այսօր ադրբեջանցին կարող է անցնել մեր տարածքներով, իսկ մենք չենք կարող օրինակ՝ Քարվաճառով գնալ Հայաստանի Հանրապետություն»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 10:55
Президент США Дональд Трамп заявил в субботу, что Армения и Азербайджан близки к заключению соглашения о мире.
-
2025-07-19 10:52
Экс-депутат парламента Армении, бывший генконсул республики в Санкт-Петербурге Рубен Акопян арестован на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил его сын Самвел Акопян.
-
2025-07-19 10:34
Вашингтонский офис Армянского национального комитета (ANCA) осудил заявление посла США в Турции Тома Баррака о «сдаче в аренду» территории Армении. Об этом в интервью Alpha News заявила представитель ANCA по связям с общественностью Элизабет Чулджян.
-
2025-07-19 10:21
Группа "Альтернативные проекты" представляет статью бывшего министра иностранных дел Армении Ара АЙВАЗЯНА.