Դատապարտում ենք Խոսրով Հարությունյանի նկատմամբ կազմակերպված սադրանքը
Ազատության հրապարակում մայիսի 17–ին, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի նկատմամբ տեղի է ունեցել կազմակերպված սադրանք, որին համարժեք արձագանքելու փոխարեն իրավապահները, բացահայտ ագրեսիվ և անհարգալից վերաբերմունք դրսևորելով, բերման են ենթարկել նրան։ Այս մասին հայտարարություն են տարածել ՀՀ նախկին վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ՝ Անուշավան Դանիելյանը։
«Իրավապահ համակարգի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ նման դրսևորումներն ունեն մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել ընդդիմադիր հայացքներ ունեցող շարքային քաղաքացիների շրջանում, որպեսզի նրանք չփորձեն իրենց բողոքի ձայնը բարձրացնել երկրի կապիտուլյանտ վարչակարգի դեմ։ Դատապարտում և անընդունելի ենք համարում տեղի ունեցածը և մեր զորակցությունը հայտնում ՀՀ նախկին վարչապետին։ Սա, փաստորեն, օրվա իշխանության կողմից պետական ինստիտուտների գիտակցված վարկաբեկման հերթական քայլն է՝ այդ ինստիտուտների համատարած կազմալուծման ֆոնին, ինչը վաղ թե ուշ համարժեք գնահատականի է արժանանալու։ Երևույթը մտահոգիչ է նաև նրանով, որ իրավապահների նման վարքագիծն է՛լ ավելի է նպաստում քաղաքացի-ոստիկանություն արդեն իսկ գոյություն ունեցող անջրպետի խորացմանը և հասարակության մեջ ատելության մթնոլորտի տարածմանը»,– ասվում է հայտարարությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:38
Ниже представляю эксклюзивный документ на русском языке, который был направлен руководством Азербайджана президенту Арцаха Самвелу Шахраманяну, с требованием представить и принять его парламентом.
-
2025-07-18 18:36
Аналитик Forbes Гюней Йылдыз заявил о реальной перспективе аренды США так называемого Зангезурского коридора – это, по его словам, принесет многомиллиардную прибыль. Об этом он пишет в своей статье на сайте издания.
-
2025-07-18 18:32
Состояние здоровья арестованного по "страйкбольному" делу Андраника Чамичяна ухудшилось, сообщил в соцсети его адвокат Рубен Меликян.
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.