ԱՄՆ-ը դատապարտում է Էրդողանի հակասեմական մեկնաբանությունները
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում են Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հակասեմական մեկնաբանությունները հրեա ժողովրդի վերաբերյալ և համարում են, որ դրանք դատապարտելի են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին՝ զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են հետագա բռնություններ հրահրել: Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ միանալ Միացյալ Նահանգներին՝ հակամարտությունն ավարտին հասցնելու գործում:
Հակասեմական լեզուն տեղ չունի: Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է բոլոր տեսակի հակասեմականության դեմ պայքարին: Մենք լրջորեն ենք վերաբերվում այն բռնություններին, որոնք հաճախ ուղեկցվում են հակասեմականությամբ, և դրա տակ եղած վտանգավոր ստերին: Մենք միշտ պետք է ստերին հակադրենք փաստերը, և արդարությամբ պատասխանենք ատելության հանցագործություններին»,- հայտարարել է Փրայսը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.