ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում
Նախորդ երկու օրերին ՀՀ ԶՈւ հավելյալ ստորաբաժանումներ են բացազատվել տեղանքում, իսպառ զրկելով ադրբեջանցիներին նույնիսկ տեսականորեն որևէ գործողություն իրականացնելու հնարավորությունից, որպես իրադրության իրենց համար խելամիտ լուծում թողնելով բացառապես վերադարձը ելման դիրքեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սադրանքի իրականացման բոլոր ուղղություններում թե՛ տարածքները, թե՛ ադրբեջանցի զինվորականները, և թե՛ նրանց ապահովման հնարավոր ուղիները շարունակում են գտնվել հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
«Այդուհանդերձ, խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են։ ՀՀ պաշտպանության նախարարությունը լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն հայտարարվել է, ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով»,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 10:56
Трагические события сентября 2023 года в Нагорном Карабахе, приведшие к полному исходу армянского населения, остаются предметом жарких споров и взаимных обвинений между властями и оппозицией Армении. Каждая из них обвиняет противоположную сторону в утрате Арцаха и этнических чистках.
-
2025-04-22 10:55
Конфедерация профсоюзов Армении тщательно изучила законопроект "О всеобщем медицинском страховании" и усмотрела ряд проблем в законопроекте и представила свои предложения и опасения, которые в беседе со Sputnik Армения озвучила заместитель председателя Конфедерации Тируи Назаретян.
-
2025-04-22 10:44
Художник-монументалист, скульптор, президент Российской академии художеств Зураб Церетели скончался на 92-м году жизни. Об этом сообщает РИА Новости со ссылкой на помощника художника Сергей Шагулашвили.
-
2025-04-22 10:40
Несколько дней назад родственники погибших в результате азербайджанского нападения 2023 года направили открытое письмо бывшему командующему Армии обороны Арцаха Камо Варданяну, требуя публично отреагировать на оскорбительную и ложную информацию, распространяемую представителями властей Армении о народе Арцаха и тех, кто погиб, защищая Арцах.