ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը սկսել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելությունը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ազգային իշխանությունների հրավերով, մայիսի 19-ին սկսել է հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը։
Առաքելությունը գլխավորում է Էոհան Մերֆին։ Առաքելության կազմում 11 միջազգային փորձագետ է ԵԱՀԿ ինը երկրից։
ԺՀՄԻԳ-ը պահանջել է ուղարկել 24 երկարաժամկետ դիտորդի, ովքեր կտեղակայվեն երկրով մեկ՝ սկսած մայիսի 26-ից։
Առաքելությունը կգնահատի, թե ինչ չափով է ընտրությունների անցկացումը համապատասխանելու միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների չափորոշիչներին, ներառյալ այն պարտավորությունները, որոնք համաձայնեցված են ԵԱՀԿ բոլոր երկրների հետ, ինչպես նաև գնահատելու են դրանց համապատասխանությունն ազգային օրենսդրությանը։ Դիտորդներն ուշադիր կհետևեն օրենսդրական բազային և դրա իրականացմանը, ինչպես նաև ընտրարշավի անցկացման գործունեությանը, ընտրական հանձնաժողովների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, ներառյալ ընտրողների գրանցումն ու ընտրավեճերի կարգավորումը։ ԶԼՄ մոնիթորինգը նույնպես դիտորդների գործունեության անբաժանելի մասը կկազմի։
ԺՀՄԻԳ-ը ծրագրում է նաև 250 կարճաժամկետ դիտորդ խնդրել ԵԱՀԿ մասնակից պետություններից՝ ընտրությունների օրվա իրադարձություններին հետևելու համար։ Սակայն դա կախված է COVID-19 համավարակով պայմանավորված սահմանափակումների հետ։
Մարզային իշխանությունների և քաղաքական կուսակցությունների ղեկավար ներկայացուցիչների, ինչպես նաև դատական համակարգի, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումները տեղի կունենան դիտորդական առաքելության ողջ ընթացքում։ Ընտրությունների օրը ԺՀՄԻԳ առաքելությունը ջանքերը կմիավորի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) պատվիրակության հետ։
Միջանկյալ հաշվետվությունը հանրությանը և ԶԼՄ-ին իրազեկելու համար կհրապարակվի դիտարկումների ընթացքում։ Ընտրությունների հաջորդ օրը նախնական եզրակացությունները կներկայացվեն մամուլի ասուլիսում։ Վերջնական հաշվետվությունը, որում կներկայացվեն ողջ ընտրական գործընթացի դիտարկման արդյունքները, կհրապարակվի ընտրական գործընթացի ավարտից մոտ երկու ամիս հետո, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.