Ալյանս կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը
Ալյանս կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ փոփոխություն չի կրել։
Ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների, առանց նախապայմանների, իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով:
Սա ՀՀ ՊՆ պաշտոնական հայտարարության հատվածն է սահմանային իրադրության վերաբերյալ։ Ելնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակից, հերթական լայնածավալ պատերազմի վտանգի առկայությունից, կառավարման, մեղմ ասած, վտանգավոր ու պետականակործան ընթացքից՝ անհրաժեշտ ենք համարում շտապ վերանայել քաղաքական ուժերի մոտեցումները նաև ներքաղաքական իրավիճակի առումով։
Հարկավոր է առավելագույնս մոբիլիզացնել բոլոր այն ուժերը, որոնք իրապես մտահոգ են Հայրենիքի ճակատագրով։ Անհրաժեշտ է համախմբվել, ստեղծել ամենամեծ ու լայն միավորումը, որում կընդգրկվեն հայաստանյան քաղաքական ուժեր, ակտիվ նախաձեռնություններ և կարող անհատներ, սփյուռքի կառույցներ, և անդառնալի իրադարձությունների նախաշեմին կանգնած մեր երկրի ճակատագրով իրապես մտահոգ բոլորը։
Եթե Աստծո կամոք, մինչև արտահերթ ընտրությունների օրը խաղաղություն պահպանվի, համախոհ քաղաքական ուժերի առանձին մասնակցությունը ընտրություններին այլևս ճիշտ չէ։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ալյանս կուսակցությունը վերանայել է ընտրություններին առանձին մասնակցելու որոշումը և ձեռնամուխ է եղել մի շարք այլ ուժերի և անհատների հետ մեծ դաշինքի ձևավորման գործընթացին։ Կոչ ենք անում միավորվել, պահն է մի կողմ դնել բոլոր հարցերն առանց բացառության, բացի մեկ բանից` երկրի փրկությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.