Последние новости

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այցելում են մարզեր

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր այցելություն են իրականացնում մարզ։

«Սիրելի՛ ժողովուրդ, մենք գալիս ենք քո դուռը։ Գյուղացի, շինական, արհեստավոր, ուսուցիչ, բժիշկ, զինվորական, մենք գալիս ենք՝ լսելու քո խնդիրը, լսելու ու հասկանալու մեր երկրի իրական խնդիրները, ապա նաև համատեղ ջանքերով լծվելու դրանց հաղթահարման գործին։

Պատիվ ունենք»,-լուսանկարին կից կարճ հաղորդագրություն է հրապարակել դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջը։

Ֆեյսբուքյան իր էջում արդեն ճանապարհից լուսանկար է հրապարակել ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը, տեղեկացնում է Panorama.am։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ