Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԳՈՐԻՍ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱԹԵՎ-ԿԱՊԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԿԻՍԱՔԱՆԴ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի հարավային ուղղությամբ՝ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանք հանդիսացող Տաթև-Կապան ճանապարհը շարունակվում է մնալ կիսաքանդ վիճակում։
Նշեմ, որ հետպատերազմյան փուլում Գորիսը Որոտանի, Շուռնուխի միջոցով Կապան հասցնող հիմնական մայրուղու մի հատված ամբողջությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ մի մասն անցնում է ադրբեջանական հենակետների և դիտակետների անմիջական մատույցներով։
Դեռ նախորդ տարի, ստեղծված իրավիճակով պայմանավորված հիշվեց այլընտրանքային ճանապարհի մասին, տրվեց խոստումներ, սակայն լուրջ աշխատանք դեռևս չի տարվել և չնայած ճանապարհը երթևեկելի է ու մասնակի օգտագործվում է, սակայն նրա մի քանի տասնյակ կմ-ի հասնող հատվածը վերանորոգման/հիմնանորոգման խիստ կարիք ունի։
Միգուցե այն որևէ ծրագրով հաստատվել է, սակայն շատ վաղուց՝ որպես առաջնահերթություն, այդ աշխատանքները պետք է մեկնարկած լինեին։
Ստեղծված իրադրությունը ճգնաժամային, պայթյունավտանգ համարողները հետպատերազմյան փուլում որևէ լուրջ քայլ չեն կատարել Հայաստանի անվտանգային համակարգի վերափոխման, ռազմավարական նշանակության կոմունիկացիաների ստեղծման/արդիականացման ուղղությամբ, իսկ երկիրը շարունակվում է ընթանալ առանց վարորդի և բավականին բարձր արագությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.
-
2025-06-16 18:14
США отменили консультации с Россией по нормализации работы посольств двух стран. Об этом 16 июня сообщила официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2025-06-16 18:11
Президент Соединенных Штатов Америки (США) Дональд Трамп скептически относится к втягиванию его страны в борьбу между Ираном и Израилем, поскольку соответствующий шаг может привести к расширению конфликта, сообщает CNN.