Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ՈՒ ՄԱՀՎԱՆ ԽՆԴԻՐ Է ԼՈՒԾՎՈՒՄ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է․ «Ըստ ամենայնի հայ-ադրբեջանական ռազմական նոր բախումն այլևս ժամանակի հարց է: Հնարավոր է` օրերի:
Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին: Բնականաբար, Թուրքիան էլ անմասն չէ: Դրույքներն են բարձրացնում: Թուրք-ադրբեջանական դաշինքի հաշվարկը հայկական կողմի ապիկար իշխանությունների ու քաոտիկ վիճակի վրա է հիմնված: Եվ ուրեմն ի՞նչ է պետք անել:
Իմ կարծիքով մեր ռազմավարությունը բավական պարզ է` ձերբազատվել դավաճան իշխանություններից ու մի լավ դաս տալ չափ ու սահմանը կորցրած թշնամուն: Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանները ոչ մի պարագայում չի կարելի ադրբեջանցիներին թողնել: Դա մահացու վտանգ է հայկական երկու պետությունների համար էլ:
Բայց Ադրբեջանի զինված ուժերի հետ բախումը կարող է տեղի ունենալ նաև մինչ դավաճանների իշխանության հեռացումը: Այդ պարագայում մեր Բանակը պետք է լավ գիտակցի, որ Սյունիքում կյանքի ու մահի խնդիր է լուծվում: Այնտեղ ամեն գնով պետք է կոտրել թշնամու ոգին ու դնել մեր ազգային արժանապատվության վերականգնման փառավոր գործի հիմքերը»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».