Последние новости

Փոխանցումները Հայաստան աճել են 52 մլն դոլարով, իսկ Հայաստանից՝ 10 մլն դոլարով

2021թ առաջին եռամսյակում Հայաստան կատարված փոխանցումները կազմել են 406 մլն դոլար՝ աճը՝ 52 մլն դոլար (14,7%): Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանից փոխանցումների ծավալը կազմել է 154 մլն ԱՄՆ դոլար, ԱՄՆ-ից՝ 118 մլն դոլար, Ղազախստանից՝ 13 մլն դոլար: «Հայաստանից փոխանցումների ծավալը 2021թ առաջին եռամսյակում կազմել է 277 մլն դոլար, աճը՝ 10 մլն դոլար (3,9%): Ամենաշատ փոխանցումները կատարվել են դեպի Ռուսաստան՝ 86 մլն դոլար, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 44 մլն դոլար: 2021թ առաջին եռամսյակի համար արտարժույթի զուտ ներհոսքը Հայաստան կազմել է 129 մլն դոլար (առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 74 մլն դոլար, երկրորդ տեղում Ռուսաստանը՝ 68 մլն դոլար)»,- նշեց նա, տեղեկացնում է News.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ