Պուտինն ու Ալիևը քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունն ապահովելու հարցում գործնական խնդիրները լուծելու շեշտադրմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ հայտարարությունների տառին համաձայն:
«Այդ համատեքստում ուշադրության կենտրոնում էր հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպը: Համընդհանուր տրամադրվածությունն ուղղված է առ այն, որ կարգավորումն իրագործվի բացառապես քաղաքական դիվանագիտական մեթոդներով: Ռուսական կողմը շարունակում է միջնորդական ջանքերը և խորհրդատվական աջակցություն ցուցաբերելը, որն ուղղված է պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացների մեկնարկի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների իրագործմանը»:
Փոխանակվել են նաև կարծիքներ երկկողմանի օրակարգի առանցքային դրույթների շուրջ: «Իլհամ Ալիևը երախտիքն է հայտնել ռուսական պատվաստանյութը մատակարարելու համար: Կողմերը հայտնել են փոխադարձ հետաքրքրվածություն բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հարցում: Դրան ուղղված կլինեն կառավարության, ոլորտային նախարարությունների և վարչությունների գծով ինտենսիվ շփումները»,-նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 09:36
Некоторые источники сообщают об интенсивном патрулировании Военно-воздушными силами Ирана на северо-западе страны. Одной из причин этих действий стали передвижения армии Азербайджана,сообщаетTelegram-канал Sepah Pasdaran.
-
2025-07-25 09:34
Специальный посланник США Стив Уиткофф заявил в четверг, что Вашингтон прекращает переговоры о прекращении огня в Газе и возвращают домой свою переговорную группу из Катара для консультаций, сообщает NBC News.
-
2025-07-25 09:33
Вчера в Сюникской области произошла трагедия, сообщает 24News.
-
2025-07-25 09:31
Папа Римский Лев XIV направил личное письмо Его Святейшеству Католикосу Великого Дома Киликии Араму I, в котором выразил благодарность за то, что по благословению Владыки армянская Церковь направила делегацию из двух архиереев на торжественную литургию по случаю его интронизации.