Արմեն Սարգսյանի կոչը ՀՀ ՊՆ-ին, ԶՈւ-ին և ԱԱԾ-ին
Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ կարևոր է պետության և պետական կառույցների կողմից երկիրը ճգնաժամից հանելու անվերապահ պատասխանատվությունը հատկապես անվտանգության ապահովման հարցերում: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ հղած իր ուղերձում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Մայիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, որտեղ ավելի քան ադրբեջանցի զինվորականներ մտել են ՀՀ ինքնիշխան տարածք` իրենց հետ բերելով կեղծ քարտեզներ։ Նրանք պնդում են, որ դրանք իրենց տարածքներն են։
«Հորդորում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ԶՈւ գլխավոր շտաբը, ԱԱԾ-ն իրենց գործառույթների շրջանակում գործադրեն բոլոր ջանքերը և ձեռնարկեն ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների»,–նշված է նախագահի ուղերձում:
Արմեն Սարգսյանը շեշտել է, որ ոչ պակաս կարևոր է դիվանագիտական աշխատանքը` Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ համագործակցության և դաշնակցային հարաբերությունների խորացումն անհրաժեշտություն են:
ՀՀ նախագահի խոսքով` պետք է գործարկել թե՛ ավանդական և թե՛ հանրային դիվանագիտության ամբողջ գործիքակազմը, ներգրավել սփյուռքը և օգտագործել բոլոր ռեսուրսները:
«Ստեղծված իրավիճակը և մեր գործելակերպն ու արձագանքը պետք է հասկանալի և ընկալելի լինեն մեր միջազգային գործընկերների համար:
Հասարակությունը պետք է ժամանակին և ճշգրիտ իրազեկված լինի տեղի ունեցող գործընթացների մասին՝ վստահ լինելով, որ ինքը պաշտպանված է, որ պետությունը, անկախ քաղաքական կամ այլ գործոններից, իրականացնում է իր գործառույթները»,–նշել է ՀՀ նախագահը:
Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակում վերստին հրամայական է համազգային միասնականությունը՝ Հայաստան, Արցախ, սփյուռք, ընդգծել, որ Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի շահերը կարող է ներկայացնել ու պաշտպանել միայն ուժեղ, կայուն, միասնական և համախմբված Հայաստանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 19:56
Премьер-министр Никол Пашинян, возмущенный публикацией во французской прессе о том, что он купил в этой стране особняк стоимостью более 3 миллионов евро, на сегодняшнем заседании правительства вновь выступил с обвинениями в адрес второго президента Армении Роберта Кочаряна.
-
2025-06-05 19:55
По итогам переговоров грузинские таможенные службы пропустили в Россию 52 армянские фуры с алкоголем (коньяка и вина). Об этом заявил министр экономики Армении Геворк Папоян, на обсуждении отчета о выполнении госбюджета за 2024 год.
-
2025-06-05 19:52
Школы и детские сады закрываются по всей Армении. Об этом написала на своей странице в Facebook супруга экс-главы МИД Армении Нани Осканян, касаясь сегодняшнего заявления премьер-министра РА Никола Пашиняна о том, что в свое время в Дилижане последней было предоставлено здание детсада.
-
2025-06-05 19:49
Новый КПП в Мегри, на границе с Ираном, строящийся на кредит Европейского Банка реконструкции и развития, готов лишь на 11,5%. Об этом заявил председатель парламентской комиссии по региональной и евразийской интеграции Вагаршак Акопян в ходе обсуждения отчета о выполнении госбюджета Армении за 2024 год.