Լավրովն ու Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը: Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:
«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական ապահովման հրատապ հասանելիության անհրաժեշտությունը, նրանք նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը», - նշել է դիվանագետը:
Պետդեպարտամենտը նշում է, որ Բլինկենն ու Լավրովը նաև քննարկել են թեմաներ, որոնց շուրջ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար։
Դրանց թվում են ռազմավարական կայունությունը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպումը, Աֆղանստանը։
«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են հետագայում շարունակել քննարկումները»,– ավելացրել են Պետդեպարտամենտում:
Լավրովը հայտարարել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկույցները կներկայացվեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին: Նա ավելացրել է, որ առաջնորդները կորոշեն երկկողմ հարաբերությունները շտկելու հետագա ուղիները, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-28 19:42
Человеческая халатность стала причиной взрыва в порту Шахид-Раджаи, который находится в 15 км от города Бендер-Аббаса на юге Ирана. К текущему моменту удалось установить виновных, расследование продолжается, сообщил 28 апреля министр внутренних дел республики Эскандер Моамени.
-
2025-04-28 19:40
Адвокаты Рубен Меликян и Вараздат Арутюнян представили прокурору ходатайство о возбуждении уголовного дела против силовиков, избивших активиста Самвела Варданяна после его задержания в апреле 2024 года. Об этом «Инициатива пяти правозащитников» сообщила в Facebook.
-
2025-04-28 19:37
Поскольку у нас есть организация-победитель для Котайкской области, она должна обслуживать населенные пункты области, а транспорт Еревана должен быть выведен. Об этом заявил на встрече с жителями сел Касах и Прошян 28 апреля заместитель министра территориального управления и инфраструктур Армении Армен Симонян.
-
2025-04-28 19:36
Военное вторжение Индии неизбежно, заявил министр обороны Пакистана Хаваджа Мухаммад Асиф.