ՄԻՊ․ Զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում
2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում այսօր տարածված հայտնի սկանդալային տեսանյութին, տեղեկացնում է News.am-ը:
«2021 թ. մայիսի 17-ին ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ:
Հետևաբար, ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:
Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին:
Ու առհասարակ` թեմայով հատուկ արձանագրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից. պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:
Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ ճիշտ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 16:55
Представители Международного комитета Красного Креста (МККК) в последний раз посетили удерживаемых в Азербайджане армян в июне. Об этом в беседе со Sputnik Армения сообщила руководитель коммуникационных программ делегации МККК в Армении Зара Аматуни.
-
2025-07-30 16:54
Официальный представитель МИД России Мария Захарова сегодня, 30 июля, отвечая на вопрос об информации в азербайджанских СМИ о необходимости углубления сотрудничества с НАТО, упомянула Армению.
-
2025-07-30 16:53
Заместитель генерального директора компании «Электрические сети Армении» Лилия Шушанян освобождена от должности. Об этом пишет «ArmLur.am».
-
2025-07-30 15:58
Российская экономика за годы нахождения под санкциями выработала к ним иммунитет, заявил пресс-секретарь президента Дмитрий Песков, комментируя угрозы американского лидера Дональда Трампа ввести новые ограничительные меры. Комментарий Пескова приводит РИА Новости.